Միջազգային

Ձերբակալվել է Նեմցովի սպանության գործով երկու կասկածյալ

Ռուս ըննդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով այսօր ձերբակալվել է երկու կասկածյալ, հայտարարել է Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը։

«Իրականացված աշխատանքների արդյունքում այս հանցագործությունը կատարելու համար ձերբակալվել են երկու կասկածյալներ. Ոմն Անզոր Գուբաշեւը եւ Զաուր Դադաեւը, որի մասին տեղեկացվել է պետության ղեկավարին»,- Բորտնիկովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ- Նովոստին»։

ԱԴԾ ղեկավարը ճշտել է, որ կասկածյալները Կովկասի բնակիչներ են։ «Այժմ շարունակվում են օպերատիվ, անհրաժեշտ օպերատիվ եւ քննչական միջոցառումները»,- ասել է նա։

Բորտնիկովը հիշեցրել է, որ «երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ ԱԴԾ- ն, ՆԳՆ- ն եւ Քննչական կոմիտեն ստեղծել են Նեմցովի սպանության քննությամբ զբաղվող օպերատիվ- քննչական համատեղ խումբ։

Back to top button