

2014-ի ապրիլի 18-ին 87 տարեկանում կյանքից հեռացավ Գաբրիել Գարսիա Մարկեսը. Մոգական ռեալիզմի ամենավառ ներկայացուցիչը, ում համարում են մոգական շնորհով օրտված մեծագույն գրող: Նա այսօր կդառնար 88 տարեկան: Ռուբեն Հովսեփյանի թարգմանությամբ Մարկեսի երկու վեպերը՝ «Հարյուր տարվա մենությունն» ու «Նահապետի աշունն» առաջին անգամ հայերեն թարգմանվել ու տպագրվել են 70-ական թվականներին՝ կոլումբացի գրողին դարձնելով նաև հայալեզու ընթեցողի սիրելին, ինչպես աշխարհի միլիոնավոր ընթերցողների համար էր:




