Քաղաքական

Օսկանյանը բացատրում է ԲՀԿ- ից դուրս գալու պատճառները

«Բարգավաճ Հայաստանի» արդեն նախկին անդամ Վարդան Օսկանյանը բացատրել է, թե ինչու է դուրս եկել կուսակցությունից:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցությունս դադարեցնելու իմ որոշման պատճառն այն է, որ կուսակցությունը չկարողացավ իրականացնել հայ ժողովրդի՝ իմ գնահատմամբ՝ բացարձակ մեծամասնության ցանկությունը՝ այս փուլում արմատական փոփոխություններ իրականացնելու եւ երկիրը ոչ միայն ծանր վիճակից դուրս բերելու, այլեւ զարգացման ճիշտ եւ առողջ ճանապարհի վրա դնելու: ԲՀԿ-ին անդամակցությունս դադարեցնում եմ՝ գիտակցելով նրա անհաջողության մեջ պատասխանատվության իմ բաժինը»,- հայտարարել է Օսկանյանը։

Նախկին արտգործնախարարի խոսքով՝ նրանք, ովքեր չարախնդում են կուսակցության շուրջ ստեղծված իրավիճակի վրա, առաջին հերթին պետք է լուրջ մտահոգություն ունենան երկրում ստեղծված քաղաքական վիճակի համար:

Հիշեցնենք՝ Վարդան Օսկանյանը կուսակցությունից եւ խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարել է երեկ՝ մարտի 4-ին:

Back to top button