Մշակույթ

Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմեր՝ Նյու Յորքում մեկնարկող կինոփառատոնում

arminegevorgyan
Մարտի 16-22-ը Նյու Յորքում մեկնարկում է դեռևս 2013թ. դերասան և պրոդյուսեր Նորա Արմանիի կողմից հիմնադրված SR սոցիալական առկա խնդիրներին նվիրված կինոփառատոնը: Այն անցկացվելու է «Թրիբեկա» կինոթատրոններում: Փառատոնում ընդգրկված են 33 երկրներից ներկայացված` 54 ֆիլմեր: Փառատոնում ընդգրկվել են նաև հայկական ֆիլմեր` նվիրված Հայոց Ցեղասպանության 100-տարելիցին: «Իմ մայրիկի ձայնը» (Քեյ Մուրադյան), «Ադանայում ծնվածը» (Դավիթ Հովան), «Կիպրոսյան ամառ- 1974» (Վիկտորիա Բութլեր-Սլոս) և «24 /Հավատով»(Հավատով խոստովանում եմ) (Շահեն Նազարենկո):

Այս ֆիլմերից յուրաքանչյուրը մի հայի պատմություն է: Ռեժիսոր Դավիթ Հովանի «Ադանայում ծնվածը» ֆիլմի հիմքում ընկած է Ֆրանսիայի կողմից Ադանայի հանձնումը թուրքերին,որը պատճառ է դարձել մեկ այլ տեղահանության և այդ քաղաքից հայերի հետագա արտաքսման: Քեյ Մուրադյանի «Իմ մայրիկի ձայնը» ֆիլմի հիմքում` Հայոց Մեծ Եղեռնի ժամանակ որբացած 14 տարեկան աղջկա իրական պատմություն, ով ճանապարհ է ընկնում դեպի Ամերիկա՝ ամուսնանալու մի մարդու հետ, ում տեսել էր միայն լուսանկարով:

Իսկ Շահեն Նազարենկոյի «Հավատով խոստովանում եմ» ֆիլմը ստեղծվել է Հայ առաքելական եկեղեցու ազնիվ ու սուրբ առաջնորդներից մեկի՝ Սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանում եմ» աղոթքի հիման վրա: Կինոփառատոնում ընդրգված են այնպիսի ֆիլմեր, որոնք անդրադառնում են հասարակական հնչողություն ունեցող խնդիրներին: Մասնավորապես, անդրադառնում են ռասայական փոխհարաբերություններին ու խտրականությանը, կանանց դեմ իրականացվող բռնություններին, ոստիկանության դաժանություններին, ներգաղթին ու աքսորին:

Կինոռեժիսոր SR հիմնադիր, փառատոնի գեղարվեստական տնօրենն Նորա Արմանին ասում է, որ փառատոնը նրա մտահղացումն է՝ ի պատասխան բռնության տարածման և պատմության բռնի ձևերի: «Ես խորապես հավատում եմ, որ բռնության արտացոլումը մեր էկրաններին և տեսախաղերում պատասխանատու է մեր հասարակության մեջ չարի արմատավորման և հաղորդակցության միջոցներով բռնության տարածման համար: Շատ ֆիլմեր ներկայումս քաջալերում են խեղաթյուրումը, արմատացած կարծրատիպերը և երիտասարդների ու չափահասների շրջանում ստեղծում խուսափողական վերաբերմունք հիմնական սոցիալական խնդիրների վերաբերյալ: Մինչդեռ, ընդհակառակը, պարզապես ավելի շատ կենտրոնանալով սոցիալական ուղղվածություն ունեցող թեմաներին` կարելի է կինոյի հզոր ուժի միջոցով նպաստել սոցիալական դրական փոփոխություններին»: Նորա Արմանին դերասանության և կինոռեժիսուրայի մրցանակակիր է, ով ունի մեծ ճանաչում միջազգային բեմերից և էկրանից տաբեր լեզուներով:

Նա կազմակերպում և իրականացնում է ֆիլմերի ցուցադրման հանդիսություններ և հյուրընկալում միջազգային և Միացյալ Նահանգների ֆիլմերի փառատոններ՝ ACI-ը Լոս Անջելեսում և Քենեդի կենտրոնը Վաշինգտոնում: Իր փարիզյան ֆիլմերի արտադրության ընկերության՝ SQUARE MANGO FILMS-ի միջոցով նա կազմակերպել է ֆիլմերի ցուցադրություններ նաև ՊՈՄՊԻԴՈՒ կենտրոնի հետ Փարիզում, Լոնդոնի ժամանակակից արվեստի ինստիտուտում (ICA), Բրիտանական գրադարանում, Էդինբուրգյան ֆիլմերի փառատոնում, Հնդկաստանի Քերալա ֆիլմերի փառատոնում, Բիրմինգհեմում, Ինվերնեսում, Քարդիֆում:

Նա զեկուցումներ է ներկայացրել մի շարք կոնֆերանսներում, ինչպիսիք են Կենտրոնական եվրասիական հասարակության ուսումնասիրության կոնֆերանսը Հարավային համալսարանում և Հարիման ինստիտուտը Կոլումբիայի համալսարանում, LSE մեդիա ստուդիայի, Սերգեյ Փարաջանովի, Մշակութային ինքնությունը կինոյում կոնֆերանսներում և վերջապես սոցիալական խնդիրներին նվիրված ֆիլմերի փառատոնում, և դրանց ազդեցությունը նպաստում է դրական սոցիալական փոփոխություններին: Որպես ինքնատիպ կինոարտադրող` Արմանիի ֆիլմերը էկրանավորվել են Կաննի կինոփառատի պաշտոնական ընտրանու ցանկում, Ռոտերդամում, Փարիզում, Լոնդոնում, Քեմբրիջում, Էդինբուրգում, Դենվերում, Օրեգոնում, Մոնակոյում, Շանհայում և Նյու Յորքում:

Back to top button