Հասարակություն

Պետական խորհրդանիշները պետք է փոխվեն.մտավորականներ

sonahakobyanhasmikdilanyan
Առաջին հանրապետության կայացման ժամանակ ստեղծված պետական խորհրդանիշներն իրականում պետք է ժամանակավոր բնույթ ունենային: Այդ խորհրդանիշերը ընտրվել էին մեկ տարով և հետագայում պետք է փոխվեին, սակայն տարիներ շարունակ ոչ միայն փոփոխության չեն ենթարկվել, այլև քննարկումների երկարամյա պատմություն ունեն հատկապես մտավորականների շրջանում:

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը արդեն 20 տարի է պայքարում է, որ փոխվի ազգային զինանշանը, սակայն ապարդյուն: Խոսելով Հայաստանի պետական զինանշանի փոփոխության և նորի ընտրության մասին, նա առաջարկել է նոր զինանշանի իր տարբերակը: Նա իր կարծիքն է հատնել նաև մյուս խորհրդանիշների մասին: Պետական խորհրդանիշներն իսկապես փոփոխման կարիք ունեն, բայց դրանով պետք է զբաղվեն բացառապես մասնագետները, իր հերթին ասել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:

Back to top button