ՄիջազգայինՏեսանյութեր

Բուկինգհեմյան պալատի պատուհանից դուրս է եկել մերկ տղամարդ (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ թագուհու հպատակներն այսօր սոցիալական ցանցերում քննարկում են սկանդալային մի տեսագրություն. Բուկինգհեմյան պալատի վերին հարկի պատուհանից օրը ցերեկով սավաններից պատրաստված պարանով ցած է իջնում բոլորովին մերկ մի տղամարդ:

Միջադեպը պալատի պատվո պահակախմբի հերթափոխի ժամանակ, որը դիտելու համար միշտ բազմություն է հավաքվում,  հեռախոսով նկարել և համացանցում են զետեղել շվեդ զբոսաշրջիները: Մերկ տղամարդը կադրում հայտնվել է պատահաբար: Պարանը, սակայն, կարճ է և տղամարդը ստիպված ցատկում է մեծ բարձրությունից:

Sunday Telegraph-ը գրում է, որ Բուկինգհեմյան պալատից տեսագրությունը մեկնաբանել հրաժարվել են, իսկ Լոնդոնի ոսիկանությունից հայտնել են, որ առաջին անգամ են լսում միջադեպի մասին։

Կարդացեք նաև

Back to top button