Հասարակություն

ՍԴ նախագահն ընդունել է ՀՀ -ում ԱՄՆ դեսպանին

Մարտի 2-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
Դեսպանն ափսոսանք է հայտնել, որ այս ճանաչողական հանդիպումն ուշանում էր՝ Սահմանադրական դատարանի նախագահի զբաղվածության պատճառով:

Պարոն Հարությունյանը նորանշանակ դեսպանին ծանոթացրել է ՍԴ ստեղծման պատմությանն ու գործունեության առանձնահատկություններին, ապա, հյուրի խնդրանքով, հանգամանալից ներկայացրել Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացն ու հետագա անելիքները:

Երկուստեք կարեւորվել է ԱՄՆ դեսպանատուն-ՀՀ ՍԴ կապերի ամրապնդումը, եւ հետագա համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Հայտնում են ՍԴ մամուլի ծառայությունից:

Կարդացեք նաև

Back to top button