

«Անդին» գրական- գեղարվեստական, հասարակական ու քաղաքական ամսագիրն այսօր անցկացրեց իր մրցանակաբաշխությունը։ Ութ անվանակարգերում լավագույններն արժանացել են մրցանակների: Տարվա հայտնություն անվանակարգում պարգևատրվել է երիտասարդ բանաստեղծ Նարեկ Կիրակոսյանը, իսկ Տարվա մրցանակին է արժանացել Հայ զինվորը:
Արձակագիր, հրապարակախոս Մերուժան Տեր- Գուլանյանի ջանքերով 2012 թվականին հիմնադրվեց «Անդին» ամսագիրը: Գրական- գեղարվեստական, հասարակական, քաղաքական ամսագիրը թեև քիչ ժամանակ է ինչ գործունեություն է ծավալում, սակայն ընթերցողների մեծ բանակ ունի։ Վկայությունը՝ 3500 տպաքանակն է։ «Անդինն» այս տարի նախատեսում է տպաքանակը հասցնել 5000- ի։
Պահանջված և արդեն մեծ լսարան ունեցող ամսագիրն իր ուրույն տեղն է գտել մշակութային կյանքում, ասում է «Անդինի» գրական բաժնի խմբագիր Անի Տեր- Գուլանյանը։
Ամսագրի ընթերցողների շարքում են նաեւ Հայոց բանակի զինծառայողները։ Իր առաջին համարից սկսած միշտ ունեցել է էջեր՝ նվիրված զինված ուժերին ու հայ զինվորի սխրանքին:
«Անդինում» լուս տեսնվող նյութերում հասարակությանը հոզող բազմաթիվ խնդիրեր են բարձրացնում՝ մեծ լսարան ապահովելով, ասում է ռեժիսոր, սցենարիստ Արամ Սուքիասյանը:
Այսօր ամսագիրն իր շուրջն էր համախմբել գրքասեր հասարակությանն ու «Անդիրնի» գործունեությունը գնահատողներին: Այս անգամ առիթը ոչ թե ամսագրի բացառիկ կամ նոր համարի հրատարակությունն էր, այլ՝ մրցանակաբաշխությունը:
Խմբագրատունը բաց է բոլորի համար, միայն թե ներկայացվող նյութը լինի արժեքավոր, ասում է «Անդինի» խմբագրական խորհրդի նախագահ Մերուժան Տեր- Գուլանյանն ու նշում, որ այս ամսագիրն այն հարթակներից է, որը հնարավորություն է ընձեռում արտահայտվել գրական կյանքում իրենց առաջին քայլերն անող երիտասարդներին։
Տարվա մրցանակին արժանացավ Հայ զինվորը, որի գործն անմահ է, սխրանքը՝ անգնահատելի «Անդինն» ու հայոց բանակը երկու տարի է համագործակցում են և, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ձևակերպմամբ, իրենց համատեղ կյանքի խնդիրները կարողացել են տեղափոխել անդին:
Թեև ամսագիրն իր էջերում ունեցել է հոդվածներ՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը, սակայն այս տարի՝ Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին, Մերուժան Տեր-Գուլանյանը հորդորեց գրչակից ընկերներին նյութերի հիմքում դնել ցեղասպանության թեման։




