
Մոսկվան և Անկարան պայմանավորվել են ռուսական գազը թուրք սպառողի համար 10 տոկոսով էժանացնելու մասին: Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտնել է, որ նոր սակագինը վերջնական չի լինի, ռուսական կողմը պատրաստակամ է զեղչել գազի գինը ևս 5 տոկոսով:
Գազի գնի վերաբերյալ Թուրքիան և Անկարան պայմանավորվել էին անցյալ տարի՝ Վլադիմիր Պուտինի Անկարա կատարած այցի ժամանակ: Թուրքական կողմը պահանջել էր ավելին զեղչել, սակայն Մոսկվան կանգ էր առել 16 տոկոսի վրա։




