Միջազգային

ԻՊ առաջնորդներին ոչնչացրել է միջազգային կոալիցիան

Միջազգային կոալիցիան ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման  առաջնորդներին։ Al Arabia հեռուստաընկերությունը հայտնել է, որ Էլ Քայիմ շրջանում՝ Սիրիայի սահմանից ոչ հեռու, ավիացիան հարվածներ է հասցրել ահաբեկիչների միանգամից հինգ օբյեկտի: Ապանվել է մի քանի տասնյակ գրոհային։

Նշվում է ոչնչացված հինգ առաջնորդի անուն: Ամենայն հավանականությամբ՝ սպանվածների թվում է նաև ԻՊ խալիֆ Բաքր ալ Բաղդադին:

Ի դեպ՝ արդեն քանիցս հաղորդվել է 44-ամյա ալ Բաղդադիի սպանված լինելու մասին, սակայն գրոհայինները հերքել են այդ տեղեկությունները։ Բաղդադին «Իսլամական պետությունն» ստեղծել է 2006 թվականին՝ միավորելով սունի 11 ծայրահեղական խմբավորում՝ «Ալ Կաիդայի» իրաքյան ստորաբաժանման գլխավորությամբ: Բաղդադիի համար Վաշինգտոնը խոստանում է 10 միլիոն դոլար գլխագին։

Պարզվել է «Ջիհադիստ Ջոնի» ինքնությունը

Բի Բի Սի- ի աղբյուրներն էլ հայտնել են, որ հաջողվել է պարզել «Իսլամական պետություն» խմբավորման «Ջիհադիստ Ջոն» ականունով գրոհայինի անձը: Նա բազմիցս հայտնվել է արևմտյան պատանդներին մահապատժի ենթարկելու տեսագրություններում: Մուհամեդ Էմվազը ծնունդով Լոնդոնից է, քաջ հայտնի է բրիտանական հատուկ ծառայությոններին: Էմվազիի անունն ավելի վաղ չի հրապարակվել՝օպերատիվ նկատառումներից ելնելով։

Կարդացեք նաև

Back to top button