Միջազգային

Հայաստանը` այն երկների ցանկում, որտեղ ավելի լավ է չհիվանդանալ.International SOS

marlenahovsepyan
International SOS-ը Հայաստանը ներառել է այն երկների ցանկում, որտեղ ավելի լավ է չհիվանդանալ: Կազմակերպությունը հրապարակել է զեկույց-քարտեզ, որի գույներով կարելի է պարզել աշխարհի լավագույն ու վատագույն առողջապահական համակարգ ունեցող երկրները:

Կանաչ գույնով նշված են այն երկրները, որտեղ բժշկական ծառայությունների որակը շատ բարձր է, դեղորայքը որակյալ, մատչելի հասանելի է բոլորի համար: ԱՄՆ,  Կանադա, Ավստրալիա, Ճապոնիա և մի շարք եվրոպական պետություններ:

Շագանակագույն երկրների ցանկում են այն պետությունները, որոնց միայն խոշոր քաղաքներում են բարձրակարգ հիվանդանոցները, իսկ գյուղական համայնքներում բժշկական ծառայությունները ցածր մակարդակի են՝ Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան, Իրանը, Ղազախստան:

Գազարագույնով նշված, կազմակերպության բնութագրմամբ՝ վտանգավոր երկներ. Հայաստան, Վրաստան, Բելառուս, ասիական ու աֆրիկյան մի շարք պետություններ, որտեղ բարձր է ինֆեկցիոն հիվանդություններով վարակվելու վտանգը, բժշկական ծառայությունների որակը այդքան էլ լավը չէ: Դեղերը կամ շատ թանկ են, կամ դժվար ձեռքբերվող, եթե կա դեղարտադրություն, ապա ցածր  որակի:

Դեղինով նշված երկրներում  մեծ է ինֆեկցիոն հիվանդություններ ձեռք բերելու հավանականությունը՝ մասնավորապես խմելու ջրի միջոցով: Այս երկրների ցանկում կան պետություններ, որոնք ունեն միջազգային չափանիշներին համապատասխան բժշկական կենտրոններ, բայց դրանք քիչ են ու երկրում հիվանդանոցների մեծամասնության մատուցած ծառայությունները հիմնականում ցածր մակարդակի են: Այս երկրների շարքում է Թուրքիան, Թայլանդը, Հարավային Կորեան, Սաուդյան Արաբիան, ասիական նաև Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ:

Կարմիր գույնով նշված են ամենավտանգավոր երկրները, որտեղ չափազանց մեծ է  ինֆեկցիաներ ձեռք բերելու հավանակությունը: Բուժշկական օգնություն ստանալ չի հաջողվի նորմալ հիվանդանոցների բացակայության կամ շատ բարձր գների պատճառով: Այդ երկրներն են  Աֆղանստանը, Իրաքը, Սիրիան և Հյուսիսային Կորեան:

Back to top button