Վերլուծական

Ցեղասպանության ազդեցությունը հայ ժողովրդի հոգեկերտվածքի վրա

hasmikmartirosyan

Ի՞նչ ազդեցություն է թողել ցեղասպանությունը հայ ժողովրդի հոգեկերտվածքի վրա: Հարցին այսօր անդրադարձել է հոգեբան Ալբերտ Նալչաջյանը ու նշել, որ հայերը լինելով Օսմանյան կայսրության լծի ներքո ու ստորացված կարգավիճակում,  հոգեկերտվածքում միշտ տագնապի ու սարսափի զգացում են ունեցել թուրքերի եւ նրենցից սպասվող գործողությունների նկատմամբ։ Ցեղասպանությունը այդ տագնապը բարձրացրեց  նոր մակարդակի, նկատել է հոգեբանը։

Հոգեբան Ալբերտ Նալչաջյանը, այսօր խոսելով, թե ինչ ազդեցություն է թողնում ցեղասպանությունը ժողովրդի էթնիկ հոգեբանության վրա, նկատեց, որ հոգեբանական տեսակետից խնդիրն անհրաժեշտ խորությանբ դեռ ուսումնասիրված չէ, սակայն ցեղասպանությունը հայ ժողովրդի հոգեկերտվածքի վրա իր ազդեցությունը տարիներ շարունակ թողել է։

Այսօր այն կամաց-կամաց զիջում է իր դիրքերը, քանի որ մարդկանց ինքնագիտակցության մեջ արդեն իսկ փոփոխություն է տեղի ունեցել։ «Մենք ունենք անկախ երկիր, պետականություն, իսկ արցախյան գոյամարտում տարած հաղթանակը վերափոխեց հայ ժողովրդի հոգեկերտվածքը և գենետիկ փոխանցված տագնապախռովությունները մնացին անցյալում»,- ասում է հոգեբանը: Ըստ Նալչաջյանի՝ ժամանակակից հոգեբանական հետազոտությունները ցույց են տվել, որ տագնապի զգացողությունից մի շարք հիվանդություններ են առաջացնում, այդ թվում նեվրոզներ, պսիխոզներ, նաև սրտի ու ստամոքսի հիվանդություններ:

«Այսօր մենք ունենք պետականություն և մեր տագնապները թուլացել են: Մենք շատ ենք զբաղվում ցեղասպանության խնդիրներով, այսօր շրջանառվում է  այսպիսի դրույթ. Թուրքիան պետք է ընդունի ցեղասպանությունը, որպեսզի այն նորից չկրկնի: Իսկ այդ կերպ մենք նորից  ներշնչում են մեր ժողովրդին, որ Թուրքիան այն կարող  է նորից կրկնել»,- նշում է բանախոսը։

Ըստ հոգեբան Նալչաջյանի՝ պետք է սերուդներին կրթել ոչ թե պատմությունից փոխանցված էջերով, այլ պետք է հասկացնել, որ <թուրքն այնքան սարսափելի չէ, որքան ցույց է տալիս պատմությունը>, իսկ ցեղասպանության մասին նկարահանվող ֆիլմերում հարկավոր չէ մանրակրկիտ նկարագրել ողբերգության երևույթները, քանի որ այն զարթնեցնում է տագնապները: <Ինչո՞ւ չի ներկայացվում այդ ժամանակների հերոսների անվախ ու հաղթական կեցվածքը>,- հռետորական հարց է տալիս Ալբերտ Նալչաջյանը ու պատասխանում. այսօր հարկավոր է պետակնության հիմքերը չխարխլել:

Back to top button