Միջազգային

Կանադան նոր պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի դեմ

Կանադայի իշխանությունները հայտարարել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման  մասին:Նոր ցուցակում 37 ֆիզիկական անձ է, 17 ձեռնարկություն: Վարչապետ Սթիվեն Հարպերի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության համաձայն՝ նոր ՙսև ցուցակում՚ են հայտնվել Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը, Պետական դումայի պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Իոսիֆ Կոբզոնը, լրագրող Դմիտրի Կիսելյովը, Ուկրաինայի արևելքի անջատողականները: Ցուցակում են նաև ՙՌոսնեֆտը՚ և ՙՆովոռոսիա՚ շարժումը։

«Կանադայի դիրքորոշումը հստակ է։ Մենք ճանաչում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու երբեք չենք ճանաչի որևէ հատվածի բռնազավթումը Ռուսաստանի կողմից»,- հայտարարել է վարչապետ Սթիվեն Հարպերը:

Երկուշաբթի, հիշեցնենք, Ուկրաինայի իրավիճակի ապակայունացման մեջ Արևմուտքի կողմից մեղադրվող անձանց նոր ցուցակ էր հրապարակել նաև Եվրամիությունը:Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեվչովիչը հայտարարել էր, որ տնտեսական պատժամիջոցներն առայժմ Ռուսաստանի վրա ազդեցության միակ լծակն է:

Back to top button