
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն «մտահոգ են Դեբալցևոյի շրջանում շարունակվող մարտերի կապակցությամբ»։ Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարներն հեռախոսազրույց են ունեցել երկուշաբթի երեկոյան, որի ընթացքում կոչ են արել ապահովել ԵԱՀԿ դիտորդների ազատ մուտքը, որպեսզի վերջիններս կարողանան հրադադարի ռեժիմի մոնիթորինգ իրականացնել, գրում է Lenta.ru-ն։
Նշենք, փետրվարի 15-ից Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում հաստատված հրադադարից հետո Դոնեցկի շրջանի Դեբալցևո քաղաքում, որն հանդիսանում է երկրի կենտրոնական երկաթուղային հանգույցներից մեկը, շարունակվում են մարտերը աշխարհազորայինների և ուկրաինական զորքերի միջև։




