
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունել է Ուկրաինայի արեւելքում հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելը եւ կոչ է արել կողմերին՝ զինադադարի ռեժիմը պահպանել առանց որեւէ բացառության: Ասված է փետրվարի 15-ի երեկոյան համաշխարհային կազմակերպության տարածած մամուլի ծառայության հայտարարության մեջ: ՄԱԿ-ի վարչական ղեկավարը նշել է, որ «հրադադարն, ընդհանուր առմամբ, պահպանվում է՝ նպաստելով հակամարտության շուտափույթ եւ խաղաղ կարգավորմանը»:
«Միեւնույն ժամանակ գլխավոր քարտուղարը լրջորեն մտահոգված է բախումների շարունակվող դեպքերի վերաբերյալ հաղորդագրությունների կապակցությամբ, այդ թվում՝ Դեբալցեւոյում, եւ ընդգծում է իր կոչը բոլոր կողմերին՝ հրադադարի ռեժիմը պահպանել առանց բացառությունների», ընդգծվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Ռուսաստանը փետրվարի 13-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանն է ներկայացրել Մինսկի համաձայնություններին աջակցություն հայտնող բանաձեւի նախագիծ: Ենթադրվում էր, որ փաստաթուղթը կարող է քվեարկության դրվել արդեն փետրվարի 15-ին, սակայն Անվտանգության խորհրդի անդամ երկրներն առայժմ չեն համաձայնեցրել փաստաթղթի տեքստը:




