Միջազգային

Սահակաշվիլին կհամակարգի Ուկրաինա զենքի առաքումները

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հրաժարվել է ղեկավարել Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն, քանի որ դրա համար պետք է ուկրաինական քաղաքացիություն ընդուներ, հայտնել է նախկին նախագահը։ «Այնտեղ կար քաղաքացիության հետ կապված հարց։ Ուղղակի պետք է այդ ժամանակ վերջնականապես տեղափոխվեին Ուկրաինա եւ դառնայի Ուկրաինայի քաղաքացի»,- Սահակաշվիլիի խոսքերն է մեջբերում «Գրուզիա օնլայնը»՝ ավելացնելով, որ կօգնի Ուկրաինային հակակոռուպցիոն բյուրոյի ստեղծման գործում։

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանագրով Սահակաշվիլին նշանակվել է իր արտահաստիքային խորհրդական։ «Մենք բավականին երկար ենք մտածել, թե ինչպես լավագույնս օգտագործենք Միխայիլ Սահակաշվիլիի գիտելիքները, փորձը եւ բացառիկ նոու- հաուները»,- Պորոշենկոյի խոսքերն է մեջբերում Ուկրաինայի նախագահի մամուլի ծաառայությունը։

Իսկ ահա, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ- ը, ուկրաինական ԶԼՄ- ներին տված հարցազրույցում Սահակաշվիլին հայտնել է, որ համակարգելու է Ուկրաինա զենքի առաքումները։

Back to top button