Միջազգային
Պորոշենկո.«Լավ նորություններ չկան»
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն «նորմանդյան քառյակի» ավելի քան 14 ժամ բանակցություններից հետո հայտարարել է, որ առայժմ «լավ նորություններ չկան»: Այս մասին տեղեկացնում է Ֆրանս Պրեսը: Պորոշենկոն նշել է, որ Ռուսաստանն անընդունելի պայմաններ է առաջ քաշում:
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ բանակցությունները դեռևս շարունակվում են: Հիշեցնենք, որ փետրվարի 11-ից Մինսկում Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ բանակցում են Պորոշենկոն, Վլադիմիր Պուտինը, Ֆրանսուա Օլանդը և Անգելա Մերկելը: