Միջազգային

«Մոսկվան բաց է մնում մեր բոլոր գործընկերների համար».Մեդվեդեւ

marlenahovsepyan
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել Է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Ռուսաստանի ինտեգրացիոն կողմնորոշիչները մնում են անփոփոխ, չնայած արտաքին բարդ պայմաններին:

«Անկախ քաղաքական իրավիճակից, Մոսկվան բաց է մնում մեր բոլոր գործընկերների համար: Մենք մտադիր ենք կատարել ստանձնած միջազգային պարտավորությունները, մեր ինտեգրացիոն կողմնորոշիչներն անփոփոխ են մնում»,-նշել է Ռուսաստանի վարչապետը՝ այսօր  Մոսկվայում բացելով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին, հիշեցնենք, մասնակցում է նաև Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Մեդվեդեւը հավելել Է, որ ԵՏՄ-ի մասին պայմանագիրն անհրաժեշտ հնարավորություններ ընձեռում տրամադրում այդ նպատակներին հասնելու համար:

Back to top button