Միջազգային

Երևանն ու Գլենդելը Ֆեյսբուքի «ամենաընկերասեր» քաղաքներից են

marlenahovsepyan
Երևանն ու Գլենդելը Ֆեյսբուքի «ամենաընկերասեր» քաղաքներից են. սոցիալական այս ցանցի միջոցով են ամենաշատը հաղորդակցվում հայրենիքում և հեռավոր Կալիֆորիայում բնակվող մեր հայրենակիցները: «Սոցիալական ցանցը միավորում է մարդկանց, անգամ եթե նրանց տասյակ հազարավոր  կիլոմետր են բաժանում», գրում է USA Today-y` նշելով, որ ցանցի միջոցով ամենաշատը հաղորդակցվող քաղաքների թվում են մեր մայրաքաղաքն ու ամերիկյան Գլենդելը:

Տվյալները հրապարակվել են այսօր Ֆեյսբուքի 11-րդ տարեդարձի կապակցությամբ: Ընկերության այսօր հրապարակած տեղեկության համաձայն, յուրաքանչյուր ամիս Facebook-ն ունենում է մոտ  մեկ միլիարդ 400 միլիոն ակտիվ օգտատեր: Եթե  Ֆեյսբուքը լիներ պետություն, այն անգամ Չինաստանից ավելի խիտ բնակեցված կլիներ:

Կարդացեք նաև

Back to top button