Միջազգային

Թուրքիան չի մասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը

marlenahovsepyan
Անկարան արձագանքել է Հայաստանի նախագահի՝ ապրիլի 24-ին Երևանում Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու՝ թուրք պաշտոնակցին ուղարկված հրավերին: Թուրքիան չի մասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը և ներկայացված չի լինի Հայաստանում ապրիլի 24-ին ծրագրված միջոցառումներին, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Թանչու Բիլգիչը, հայտնում է Anadolu գործակալությունը:

Ապրիլի 23-ին Թուրքիայի կառավարությունը «Խաղաղության գագաթնաժողով» է կազմակերպում Ստամբուլում, հայտնել է դիվանագետը:

Անդրադառնալով Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին՝ թուրք դիվանագետը նշել է, որ Անկարան պատրաստվում է 2015-ի ապրիլի 23-24-ին հյուրընկալել 102 երկրի նախագահի կամ վարչապետի, որոնց ուղարկվել են մասնակցության հրավերներ:

Back to top button