Բիզնեսը փիլիսոփայություն է, ասում է հայտնի գործրարարը
Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Հայաստանում է Մոսկվայի առաջատար ներդրումային-շինարարական «Ռուցոգ» հոլդինգի ղեկավար Ռուբեն Գրիգորյանը: Այսօր նա հանդիպել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողներ հետ և նրանց համար կարդացել «Ինչից է սկսվում բիզնեսը» թեմայով դասախոսությունը:
«Ինչից է սկսվում բիզնեսը: Բիզնեսը նախևառաջ փիլիսոփայություն է և ոչ թե հասարակ տնտեսական հաշվարկ, որը ենթադրում է եկամուտ և անխուսափելի ծախսեր: Ձեր գործի հաջողության գրավականն է նաև մարդկային ճիշտ հարաբերությունների կառուցումը: Բիզնես անելու համար պետք է իմանալ թե ինչից սկսել, քանի որ ճիշտ սկիզբը գործի կեսն է»:
Ռուբեն Գրիգորյանը 2006 թվականին ճանաչվել է Ռուսաստանի պատվավոր շինարար: Նրա ղեկավարած «Ռուցոգ» հոլդինգը շինարարական ոլորտում զբաղեցնում է առաջատար դիրք: Կազմակերպությունն աչքի է ընկնում նաև բարեգործական նախագծերով` հատկապես եկեղեցաշինության ոլորտում: