

Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջին նիստը տեղի է ունենալու փետրվարի 6-ին: Լուրը հայտնում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությանը: Նիստին մասնակցելու են Եվրասիական տնտեսական միության անդամ երկների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, նաև Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները:«Հանդիպման ընթացքում ծրագրվում է քննարկել Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն հարցերի լայն շրջանակ, իրավական բազայի զարգացման հարցերը, համագործակցության մի շարք կոնկրետ, այդ թվում ինովացիոն ոլորի նախագծերի իրագործումը», նշված է Ռուսաստանի կառավարության հաղորդագրույան մեջ:
Հիշեցնենք, որ երեկ Բելառուսի նախագահ Ալեքսնադր Լուկաշենկոն հայտարարել էր, որ երկիրը կարող է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, եթե Ռուսաստանի հետ «առևտրային պատերազմը» շարունակվի:




