Տնտեսական

Ինչպես աղետի գոտում ստեղծել 400-800 հազար աշխատատեղ. գիտանականի առաջարկները

lenabadeyan

 

Անձամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ պայմանագիր կնքելու առաջարկ է այսօր արել գիտությունների դոկտոր, «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ Վահան Համազասպյանը: Գիտնականն ունի բազմաթիվ գյուտեր, որոնց հիման վրա հնարավոր է զարգացնել Հայաստանի արդյունաբերությունը: Օտարերկրացի ներդրողներն ու պետությունները վաղուց հետաքրքրված են Համազասպյանի գյուտերով, բայց գիտնականը միշտ ցանկացել է օգտակար լինել Հայաստանին: Իր ծառայությունները նա վաղուց առաջարկել էր Կառավարությանը, երեք տարի է սպասում է պատասխանի, խոչընդոտների համար հիմնական մեղադրանքն ուղղում է Տիգրան Սարգսյանին եւ արդեն ուղիղ առաջարկով դիմում է երկրի ղեկավարին:

«Ես պատրաստ եմ պայմանագիր կնքել Սերժ Սարգսյանի հետ եւ երկու տարում աղետի գոտու արդյունաբերության վերականգնման խնդրի միջոցով ստեղծել 400-800 հազար աշխատատեղ, ես փորձել եմ հարցը քննարկման չեն վերցնում եւ կառավարությունում, եւ ԱԺ-ում»:

Գիտնականը հատուկ ընդգծում է. անհրաժեշտ է միայն ղեկավարության համաձայնությունը, նույնիսկ ներդրողներ գտնելու հարցն է արդեն լուծված: Սա լավ հնարավորություն է գիտությամբ Հայաստանի տնտեսությունն առաջ գցելու համար, գիտնականի առաջարկով արդեն հետաքրքրված են նաեւ այլ պետություններում, մինչդեռ Հայաստանի կառավարությունը՝ պատրաստի գյուտը օգտագործելու փոխարեն 40 միլիոն դոլարի վարկ է ստացել արեւային տեխնիկան Հայաստանում զարգացնելու համար: Վահան Համազասպյանն ասում է, որ ավելի ընդարձակ խնդիր է լուծում իր խմբով եւ արդեն սկսել են մտածել այլ երկրների հնարավորություններն օգտագործելու համար, ԵՏՄ շուկան նույնպես պատրաստվում են գրավել հայ գիտնականները:

Քաղաքական գիտությունների դոկտոր Լեւոն Շիրինյանը պնդում է, որ հատել ենք արդեն այն եզրագիծը, երբ անիմաստ աշխատատեղերով եւ անիրատեսական ոլորտներով հնարավոր կլինի պահել պետությունը: 25 տարվա սխալ ուղով գնալուց հետո ժամանակն է սթափվել եւ ճիշտ որոշումներ ընդունել: Առաջարկում է օրինակ վերցնել այլ երկրներից: Օրինակ՝ ինչպես Ճապոնիայում՝ անորակ արտադրանքը դիտվի որպես պետական դավաճանություն, կամ Հայաստանն ու Ղարաբաղը կոռուպցիայից զերծ տարածք հայտարվի, լուծումները կարող են լինել բազմազան, բայց անպայման պետք է լինեն, ասում է քաղաքագետը:

Back to top button