

Մահացել է Դեմիս Ռուսոսը: Հույն աշխարհահռչակ երգիչը մահկանացուն կնքել է հունվարի 25-ի գիշերը՝ Աթենքում: Լուրը ֆրանսիական լրատվամիջոցներին հայտնել է նրա դուստրը՝ Էմիլին: Ռուսոսը 68 տարեկան էր, վերջին տարիներին բնակվում էր ինչպես Հունաստանում, այնպես էլ Փարիզի արվարձանում գտնվող տանը: Մահվան պատճառների մասին ոչինի չի նշվում: Դեմիս Ռուսոսը ստեղծագործական գործունեությունը սկսել է 1960-ականներին Aphrodite’s Child խմբում, կարիերայի գագաթնակետին հասնելով 1980-ականներին: Նրա ձայնասկավառակները վաճառվել են ավելի քան 60 միլիոն օրինակով:




