Միջազգային

Գերմանիան ցանկանում է միջնորդ դառնալ ԼՂ հակամարտության կարգավորման գործում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան ձգտում է միջնորդ դառնալ Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական վեճերի կարգավորման հարցում: Ինչպես հայտնում է newsru.com-ը, Մերկելը նաեւ կարծիք է հայտնել, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործում բացասաբար է ազդում Ռուսաստանը:

«Գերմանիան ձգտում է միջնորդ դառնալ հակամարտության կարգավորման գործում: Մենք կարծում ենք, որ Եվրոպայի խորհուրդը, ԵՄ-ն այդ ուղղությամբ կարող են հանդես գալ նախաձեռնությամբ, որոշակի ներդրում անել հակամարտության կարգավորման գործում: Այդ առնչությամբ Ադրբեջանը բանակցություններ է անցկացնում Եվրահանձնաժողովի հետ»,- ասել է կանցլերը:

Մերկելը հավելել է, որ Գերմանիան համաձայնել է աջակցել հայկական և ադրբեջանական կողմերի բանակցություններին:

«Հրադադարի մասնակի խախտումը, բնականաբար, բացասական փաստ է: Կարծում եմ, որ այստեղ որոշակի դեր է խաղում Ռուսաստանը: Ես պարզապես ուզում եմ նշել դա»,- ընդգծել է Մերկելը:

Back to top button