Հասարակություն

Հանցագուծություն է, որն ունի քաղաքական ենթատեքստ. թատերագետ

alisagevorgyan
«Կատարվածը ոչ միայն Գյումրու, այլ ողջ հայ ժողովրդի ողբերգությունն էր»,- թատերագետ Լևոն Մութաֆյանը հունվարի 12-ին տեղի ունեցած գյումրեցի մի ողջ ընտանիքի սպանդը դիտարկում է ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում: Այս օրերի ամենացավոտ թեմային ՝ Գյումրիում կատարվածին անդրադարձել է նաև երաժիշտ Եղիշե Պետրոսյանը:

 

Մարդկային ուղեղուկ որևէ կերպ չտեղավորվող գյումրեցի մի ողջ ընտանիքի սարսափելի սպանդնդ ու դրա շուրջ ստեղծված ոչ պակաս սարսափելի անորոշությունը գրեթե բոլորին ստիպում է հունվարի 12-ին տեղի ունեցածի վերաբերյալ ձևավորել սեփական վարկածը: Ինչու տեղի ունեցավ այս ոճիրը, ինչ է թաքնված այս ամենի ետևում. թատերագետ Լևոն Մութաֆյանի ձևակերպմամբ՝ ակնհայատ է, որ կատարվածը  կենցաղային հենքի վրա, կամ էլ  ջուր խմելու լոլոներով պայմանավորված հանցագործություն չէ: Ըստ Մութաֆյանի՝ սա հանցագուծություն է, որն ունի քաղաքական ենթատեքստ ու հեռահար նպատակներ. «Որևէ մեկին գաղտնիք չէ, որ ռուսները վաղուց նպատակ ունեն Գյուրին վերածել փակ քաղաք-ռազմաբազայի: Նրանք ստեղծում են պայմաններ, որպեսզի քաղաքը դատարկվի և նրանք հասնեն այս նպատակին»:

Լևոն Մութաֆյանի համոզմամբ՝ հունվարի 12-ին կատարվածը Գյումրիում վախի ու սարսափի մթնոլորտ ստեղծելու նախաքայլն էր, որպեսզի մարդիկ աստիճանաբար հեռանան ու նրա բնորոշմամբ՝ «ռուսական կայսրությունը կատարի իր չար գործը»: Թատերագետ Լևոն Մութաֆյանը գյումրեցի ընտանիքի սպանդը դիտարկում է ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում:

Այս հանցագործության վերաբերյալ արդարացի դատավճիռն ու գործի ամբողջական բացահայտումը  Լևոն Մութաֆյանը բացառում է: Թատերագետի վերը նշված տեսակետները գրեթե ամբողջությամբ կիսում է նաև երաժիշտ Եղիշե Պետրոսյանը: Ըստ նրա՝ առնվազն տարօրինակ է, երբ խոսելով այս  հանցագործության մասին ՀՀ դատախազը վկայակոչում է նախ ՌԴ սահմանադրությունը:

«Վարդան Պետրոսյանը դժբախտ պատահարի պատճառով մի րոպե չթողեցին ազատության մեջ մնա: Պերմյակով հանցագործը գտնվում է 102-րդ ռազմակայանում, երեւի թե գուբախտում ամսուրդ չէ՞ սա: Նա դժբախտ պատահար էր, սա՝ դաժան հանցագործություն»:

Back to top button