ՄիջազգայինՎերլուծական

Ինչպես չկորցնել Հայաստանը. մտորումներ ռուս առաջատար վերլուծաբանից

marlenahovsepyan

«Ողբերգություն Գյումրիում. ինչպես անել, որ Ռուսաստանը  չկորցնի Հայաստանը»: Այս վերտառությամբ հոդված է այսօր հրապարակել Forbes-Ռուսաստան հանդեսը, որում ռուս հայտնի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնվը գրում է. «Ռուս քաղաքական գործիչները՝ առաջ տանելով «կենացների և խնջույքների քաղաքականությունը դարավոր եղբայրության մասին», երկար ժամանակ անտեսում էին հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիները և ընդամենը երկու շաբաթ առաջ ոչինչ չէր կանխագուշակում սպասվող ցնցումները: Ծայրահեղ անհրաժեշտ է հասկանալ Երևանի և Մոսկվայի մոտ երկկկողմ հարաբերությունների ընկալման մեջ տարբերությունները», գրում է Մարկեդոնովը:

Ըստ նրա, հայկական ուղղությունը ռուսական արտաքին քաղաքականության մեջ թեև կարևոր, սակայն բազմաթիվ ուղղություններից մեկն է, ապա Հայաստանում ռազմավարական գործընկերող ցանկացած քայլ մանրադիտակով է անցկացվում: Ուստի ռազմավարական հարաբերությունների ամրապնդման համար կարևոր է հասկանալ, թե ինչպես կարող է ընկալվել ցանկացած խոսքն ու քայլը այն պետությունում, որին դու սովոր ես ռազմավարական գործընկեր համարել: Մարկեդոնովի համոզմամբ, ռուս-հայկական հարաբերություններն այժմ լուրջ փորձությունների են ենթարկվում: «Հանգուցային հարցը, որի շուրջ եռում են կրքերը Գյումրիի ողբերգության արդար դատավարությունն է: Կհանձնվի արդյոք ոճրագորխը Հայաստանին, թե նրան կպատժեն Ռուսաստանում: Այս հարցի կարևորությունը չպետք է անտեսել», գրում է Մարկեդոնովը՝ ընդգծելով, որ ցանկության դեպքում իրավաբանները կարող են հիմնավորումներ գտնել չափազանց  զգայուն այս հարցը ճիշտ կարգավորելու համար:

Առաջին պլան պետք է մղվի թափանցիկ, որակյալ և հրապարակային հետաքննության հարցը, որին կմասնակցեն և հայ և ռուս իրավապահները՝ ցուցադրելու համատեղ աշխատանքի ողջ ներուժը: Դա նաև ըստ բանախոսի կնպաստի երկու երկրների պետական կառույցների միջև վստահության ամրապնդմանը:

Լռության պահպանումն ու նախաձեռնողականության կորուստը նման աղմկահարույց դեպքերում հղի է վատ հետևանքներով, գրում է Մարկեդոնովը: Պատմաբան-վերլուծաբանը, անդրադառնալով Ռուսաստանի նախագահի երեկվա ցավակցությանը, իր հայ պաշտոնակցին ընդգծում է. «Կարևոր է  ճիշտ ժամանակին արձագանքելը, սա այն դեպքն է, երբ լավ է ուշ, քան երբեք: Որքան էլ որ բոլորը գիտակցեն Ռուսաստանի կարևորությունը ղարաբաղյան ստատուս-քվոյի պահպանման հարցում, դա առիթ չէ ռուս քաղաքական գործիչների համար անտեսող քաղաքականություն վարելու համար՝ ոչ մի տեղ չեն փախչի սկզբունքով», գրում է վերլուծաբանը: Մարկեդոնովը հիշեցնում է որ նման պահվածքը կործանիչ դերակատարություն ունեցավ ռուս-ուկրաինական հարաբերություններում:

Back to top button