
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սարսափելի ոճրագործությունը դեռ երկար կմնան բոլորիս հիշողություններում: Ավետիսյանների 7 հոգանոց ընտանքը չէր էլ կարող պատրկերացնել, որ հունվարի 13 ին նրանք միմյանց բարի լույսով չեն ավետելու: Առավոտյան տան տիրոջ քույրը սպանված գտավ եղբոր ընտանիքին: Ավետիսյանների ընտանիքի անդամների ամենակրտսերը՝ փոքրիկ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը մինչ այժմ կենաց մահու պայքար է մղում:
Առաջին հարցը, որ ծագեց, այն է , թե ով է կատարել սպանություն և որն է եղել դրդապատճառը: Պարզվեց, որ ընտանիքի անդամների սպանդը իրականացրել է 102-րդ ռազմաբազայի ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Հայ իրավապահները դեպքի վայրում հայտնաբերցին 28 պարկուճ, 2 չկրակված գնդակ, մեկ հատ պահունակ՝ փամփուշտներով, «AKC 74» տեսակի ինքնաձիգ, ՌԴ զինված ուժերի տարբերանշանով զինվորական համազգեստ։
Շրջանառվեցին տարբեր վարկածներ, թե ինչը կարող էր դրդել ռուս ժամկետային զինծառայողին իրականացնել այդ ոճրագործույոթունը, սակայն այդ վարկածներից ոչ մեկը մինչ այս պահը չհասատվեց: Գյուրիում կրքերը այդ երկու օրերին գանլով թեժանում էին: Բոլորը ուզում էին ստանալ գլխավոր հարցի պատասախանը, բայց դրա մասին խոսելը դեռ վաղ է: Գյումրեցիների նյադերը հատկապես տեղի տվեցին, երբ Հայասատանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ Պերմյակովի գործը քննելու են ռուս իրավապահները:
Հիշեցենք, որ Վ. Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետի և 338-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ սպանություն և դասալքություն: ՀՀ քննչական կոմիտեն նույնպես գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (երկու կամ ավելի անձանց սպանություն):




