
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Չնայած ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի բացատրություններին` քաղաքացիներն այսօր` ժամը 17-ին, հավաքվելու են Շիրակի դատախազության շենքի առջև և սպասելու են իրենց ներկայացրած պահանջների պատասխանին: «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն ասում է,որ Գևորգ Կոստանյանը ըստ էության ոչինչ չի ասել,պարզապես վերահաստատել է իր ասածները` ընդամենը մի տարբերությամբ` այս անգամ ռուսական Սահմանադրության քարոզը չի արել:
Չնայած ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի բացատրություններին, գյումրեցիներն այսօր ժամը 5-ին հավաքվելու են Շիրակի մարզի դատախազության շենքի առջև և սպասելու են իրենց ներկայացրած պահանջների պատասխանի: «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ավելի քան համոզված է,որ դատախազ Գևարգ Կոստանյանի այսօրվա բացատրությունները, որևէ կերպ նման չեն իրենց պահանջներից որևէ մեկի կատարման հետ: Ըստ նրա` գլխավոր դատախազը պարզապես վերահաստատել է իր ասածներն ընդամենը մի տարբերությամբ` այն է այս անգամ ռուսական սահմանադրության քարոզը չի արել:
«Հեքիաթային տեքստեր մեզ պետք չեն, մեզ հասարակ բան է պետք`մեղադրյալին փոխանցել մեր իրավապահներին, նրան մեղադրանք պետք է առաջադրեն մեր իրավապահները և պետք է դատի Հայստանի դատարանը»,-ասաց նա և հավալեց, որ գլխավոր որոշում կայացնողը պետք է լինի Հայստանը, իսկ ռուսները կարող են կողքից օժանդակել:
«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը նշում է, որ այստեղ խոսքը չի գնում այն մասին, որ գյումրեցիներն ավելի շատ վստահում են Հայաստանի իրավապահներին, այլ՝ «Երեք բերանով, ականջով անցած տեղեկության փոխարեն կունենանք մեկ բերանից ստացված տեղեկություն:Մյուս կողմից, սա ինքնիշխանության ինչ — որ մի փրկության հարց է: Սգո օր անգամ չհայտարարվեց»:
Քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարայանը նշում է, որ գործի սկսզվից էլ ամեն ինչ հասականալի էր, որ գործը պետք է քննի Հայաստանի արդարադտությունը, սակայն նման ընթացք ոչ մեկ չէր պատկերացնում: Այս ամբողջ ոճրագործություն հասեցատերը դարձել է ռուսական ռազմաբազան: Ստացվում է, որ գյումրեցին պետք է գնա ռուսական ռազմաբազայի մոտ, քանի որ Հայաստանի իշխանությունները, որևէ բացատրություն չունեն տալու:




