
Մոսկվայի Մեծ Թատրոնում այսօր տեղի է ունենում Ելենա Օբրազցովայի հրաժեշտի արարողությունը:
Մոսկվան հրաժեշտ է տալիս նշանավոր օպերային երգչուհի Ելենա Օբրազցովային, ով կյանքի 76-րդ տարում վախճանվել է հունվարի 12-ին: Հրաժեշտի արարողությունը հունվարի 14-ին տեղի է ունեցել Մեծ
թատրոնում, ուր այցելել են հարյուրավոր մարդիկ, գրում է ՏԱՍՍ-ը: Հուղարկավորման կարգը տեղի կունենա հունվարի 15-ին Փրկիչ Հիսուսի տաճարում, որից հետո արտիստուհուն կհուղարկավորեն
Նովոդեւիչիե գերեզմանատանը:
Հիշեցնենք, որ հանրահայտ օպերային երգչուհին կյանքից հեռացել է հունվարի 12-ին կյանքի Գերմանիայում: Մեցցո-սոպրանո Ելենա Օբրազցովան՝ օպերային բեմի աստղը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհու կոչում ուներ եւ համարվում է բոլոր ժամանակների ամենահայտնի օպերային երգչուհիներից մեկը:




