Միջազգային

Charlie Hebdo –ի ողջ տպաքանակը վաճառվել է

marlenahovsepyan
Ֆրանսիացիները հերթն են կանգնում Charlie Hebdo երգիծական հանդեսի նոր համարը ձեռք բերելու համար: Թերթի կրպակների բացվելուց ընդամենը մի քանի ժամ անց Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը շապիկին սպառվել է հանդեսի երեք միլիոն օրինակ:

Charlie Hebdo-ի աշխատակազմը որոշել է տպաքանակը հասցնել առնվազն 5 միլիոնի: «Սա բացարձակ ռեկորդ է», ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ասել է պատմաբան Պատրիկ Էվենոն: Նա հիշեցրել է, որ ֆրանսիական մամուլի պատմության մեջ ամենամեծ տպաքանակով՝ 2 միլիոն 200 հազար, լույս էր տեսել France Soir պարբերականը՝ Շարլ դը Գոլի մահից հետո:

Հունվարի 7-ի ողբերգությունից հետո լույս տեսած Charlie Hebdo-ի պատմական համարում Մուհամեդ մարգարեն պատկերված է տխուր, արտասվող դեմքով: Ձեռքին գրություն է՝ Je suis Charlie՝ ես Շարլի եմ: Ծաղրանկարը վերնագրված է. «Ամեն բան ներված է»: Երգիծական հանդեսի գլխավոր խմբագիր Ժերար Բիարը ընդգծել է, որ Մուհամեդ Մարգարեն պատկերված է դրական կերպարի մեջ:Հեղինակը՝ Լյուզ կեղծանունով ծաղրանկարիչը  Charlie Hebdo-ի աշխատակից է:

Նա ասել է, որ չի վախենում վրեժից: Նշենք նաև, որ հանդեսը հասանելի է նաև էլեկտրոնային ձևաչափով:Թարգմանվել է անհգլերեն, իսպաներեն և արաբերեն: Charlie Hebdo-ի նոր տպագիր համարը լույս է տեսել նաև Իտալիայում և Թուրքիայում:

«Ալ-Քաիդա»-ն  ստանձնել է Charlie Hebdo-ի պատասխանատվությունը 

Charlie Hebdo խմբագրատան գրոհի պատասխանատվությունը ստանձնել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումը: Al Jazeera-ի  հաղորդմամբ, ծայրահեղական իսլամիստների Եմենի ստորաբաժանման առաջնորդ Նասր ալ-Անսին այսօր համացանցում հայտնված ձայնագրության միջոցով հայտնում է, որ երգիծական հանդեսի խմբագրությունում իրականացված սպանդը «վրեժ է Մուհամմեդ մարգարեի համար»:

Ալ-Անսին հայտարարել է, որ Ֆրանսիան պատկանում է «Սատանայի կուսակցությանը» և նախազգուշացրել է նախապատրաստվող նոր ահաբեկչությունների մասին:Ահաբեկչի խոսքով, Եմենի «Ալ-Քաիդան» ընտրել է թիրախը՝ Փարիզում  Charlie Hebdo-ի խմբագրությունը, մշակել ու ֆինանսավորել հարձակումը Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները հրապարակող հանդեսի վրա:

Իրանը դատապարտել է ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի նոր համարի թողարկումը

Իրանը դատապարտել է ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի նոր համարի թողարկումը՝ շապիկին Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարով:Իրանի արտաքին գործերի նախարարությունը հանդեսի նոր համարը վիրավորական և սադրիչ է համարել: «Ամսագրի շապիկը սադրում է մահմեդականներին և վիրավորում նրանց զգացմունքները, ինչը կարող է արատավոր ծայրահեղականության ալիք բարձրացնել, հայտարարել է ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Մարզիե Աֆկհամը։

Կարդացեք նաև

Back to top button