
Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցիում այսօր տեղի ունեցավ Ավետիսյանների ընտանիքի անդամների հոգեհանգիստը: Հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 15-ին, ժամը 13:00-ին: Հիշեցնենք, որ դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների աճյունները երեկ երեկոյան տեղափոխել են Գյումրու Սբ.Նշան եկեղեցի: Եկեղեցին երեկ եւ այսօր բազմամարդ է եղել: Ողջ Գյումրին սգում է Ավետիսյանների ընտանիքի անդամների մահը:




