Տնտեսական

Նոր տարին նոր վարկերով. ՀՀ արտաքին պարտքը շարունակում է աճել

lenabadeyan

Ալեւելյան աստղագուշակով ՀՀ -ն իր անկախությունը ձեռք է բերել հենց Այծի տարում, այնպես որ հույսեր կան, որ տարվա տիրուհին բարի կգտնվի մեր պետության ճակատագրի հանդեպ: Սա ասում ենք, պարզապես սնահավատների եւ աստագուշակներին հավատացողների համար: Պարզ թվերին վստահողները թերեւս նույնպես հույսը դնեն ֆինանսական աստղագուշակի վրա, քանի որ պետական պարտքի առումով, օրինակ՝ առայժմ լավատեսության հիմքեր չունենք: Ինչ իրավիճակ է այս պահին պետական պարտքի առումով եւ ինչ ժառանգություն ենք թողնում մեր սերունդներին:

 

Սովորաբար, ասում են, ինչպես տարին սկսես, այնպես էլ կշարունակես: Ֆինանսական տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունն այնքան էլ բարեհաջող չտվեց տարվա մեկնարկը՝ 2014-ի վերջին օրերին միջազգային կազմակերպություններից վերցնելով 7 նոր վարկ: Հիմնավորումն այն էր, որ այլ կերպ հնարավոր չէր, ապահովում են 2015-ի բյուջեի կատարողականը: Երկրի կարեւորագույն ֆինանսական փաստաթուղթը՝ բյուջեն, այսպես ասենք, անտարբեր մնաց դոլար-դրամ ճակատամարտին:

Փաստաթղթում անվրդով մնաց  1 դոլարի փոխարժեքը 411,25 դրամ գրառումը: Այս հիմքով էլ կատարվել է ողջ բյուջեի հաշվարկը: Ահա, թե որտեղ պետք կգան մոտ 300 միլիոն դոլարանոց նոր վարկերը: Բյուջեի բեռը, սրանով, բնականաբար, համեմատաբար կթեթեւանա՝ փոխարենը ավելացնելով Հայաստանի պետական պարտքի ծավալը: Ողբերգություն այս ամենից սարքել պետք չէ, խորհուրդ է տալիս ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, ըստ նրա՝ պետական պարտքի ընդհանուր ծավալը դեռ չի հասել կրիտիկական վտանգավոր շեմին: Բայց եւ պետք է նշել, որ աստիճանաբար մոտենում ենք: Եթե հիմքում դնենք այն, որ ՀՆԱ մեծությունը, որը ծրագրավորված է 4,5 տրիլիոն դրամ, ապա պետական պարտքը կազմելու է դրա 42,2 տոկոսը: Հիշեցնեմ, որ այս վարկային նոր ծրագրերին Աժ-ում կողմ են եղել միայն հանրապետական պատգամավորները: Ընդդիմադիրները չէին վստահում:

Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ուռճացված է համարում պնդումը, որ այս քայլով նոր բեռ է ավելացվել ապագա սերունդների ուսերին: Խորհուրդ է տալիս հարցը դիտարկել մեկ այլ տեսանկյունից, թե ինչ կլիներ, եթե այդ վարկերը չվերցնեին: Պատկերավոր լինելու համար նկարագրում է՝ բյուջետային սուղ միջոցների հաշվին ճանապարհների ասֆալտապատում չէր իրականացվի, կրթության հրատապ ընթացիկ խնդիրները չէին լուծեվի, 24 ժամյա ջրամատակարարում չէր ապահովվի: Այսքանից հետո արդեն հարց է. որ ժառանգությունն ավելի ծանր կլիներ:

«Երբ մեր սերունդների բեռի մասին խոսում են նաեւ զուգահեռ ասվի, իսկ ինչ կկատարվի եթե մենք այդ վարկերը չվերցնենք: Ես, իհարկե, չեմ բացառում, որ բոլոր վարկերը իդեալական են, բայց հարցադրումը, որ ցանկացած վարկ բերելու ժամանակ ասվում է, թե մեր սերունդների վրա լրացուցիչ բեռ ենք դնում, ես ուզում եմ նայենք մեկ այլ տեսակետից՝ իսկ ինչ կկատարվի, եթե այդ վարկային միջոցները չբերվեն: Իհարկե, արդյունավետության բնագավառում կառավարությունն ունի խնդիրներ լուծելու, ուղղակի ես կուզենամ, որ միշտ հարցը չծայրահեղացնենք»:

Հայտնի է, որ պետական պարտքը բաղկացած է մի քանի ճյուղից: 2015-ին արտաքին պարտքը՝ 35,6 տոկսի դիմաց դառնալու է 35,2 տոկոս: Դրա դիմաց փոքր ինչ մեծանալու է ԿԲ պարտքը՝ նշված 4 տոկոսից դառնալով 4,2 տոկոս եւ ներքին պարտքը 6,6 տոկոսից բարձրանալու է մինչեւէ 7,2 տոկոս:

Կարդացեք նաև

Back to top button