Միջազգային

Օլանդը Եվրամիության ՆԳ նախարարության արտակարգ խորհրդակցություն է հրավիրել

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդը ներքին գործերի նախարարությունում հատուկ գործողության մանրամասները քննարկում է պատասխանատու մարմինների հետ: Ֆրանսիայի նախագահը խոստովանել է, որ իշխանությունների գիտեին, որ հնարավոր են ահաբեկչական հարձակումներ: Օլանդը նաև կոչ է արել Եվրամիության անդամ բոլոր երկներին: «Պետք է գործել համաեվրոպական մակարդակով», ասել է Ֆրանսիայի նախագահը՝ տեղեկացնելով նաև, որ կիրակի հրավիրվելու է Եվրամիության ներքին գործերի նախարարության արտակարգ խորհրդակցություն:

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ պետք է ձեռնարկել նոր միջոցներ ահաբեկչական մարտահրավերներին դիմակայելու համար:«Մենք գտնվում ենք ահաբեկչության դեմ պատերազմի իրավիճակում: Մենք չենք պայքարում կրոնի կամ քաղաքակրթության դեմ», իր հերթին ասել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնեվը:

Back to top button