
Ֆրանսիայում այսօր տեղի են ունենում բազմահազար բողոքի ցույցեր՝ ընդդեմ Charlie Hebdо երգիծական ամսագրի վրա ահաբեկչության: Հաղորդում է Le Figaro-ն: Բողոքի ցույցերն անցնում են Ֆրանսիայի 21 քաղաքներում եւ Փարիզում, եւ ըստ ոստիկանների՝ ցուցարարների թիվն անցնում է 100 հազարից: Փարիզում ցույցի է դուրս եկել 35000 մարդ, Լիոնում՝ 10-15 հազար, Թուլուզում նույնպես 10 հազար:
Ցույցերը, ի դեպ, անցել են Ֆրանսիայի սահմանները, դրանք անցկացվում են նաեւ եվրոպական այլ քաղաքաներում՝ մասնավորապես Բրյուսելում եւ Լոնդոնում:




