

Ամանորի հեքիաթի գլխավոր հերոսն իհրակե ձմեռ պապն է, իսկ հեքիաթներն ապրում են այնքան, որքան շարունակում ենք հավատալ դրանց։ Ռեալիստական միջամտությամբ երեխայի մեջ հեքիաթը մի սպանեք։ Ձմեռ պապի հեքիաթին երեխան հրաժեշտ է տալիս ինքնուրույն՝ երբ ցանկանում է,- ասում են հոգեբանները: Ամանորի հեքիաթի գլխավոր հերոսին հեռուստամեկնաբան Արևիկ Ուդումյանը հրաժեշտ չի տվել երբեք: Ավելին, Ամանորից առաջ որոշել է անձամբ հանդիպել նրան ու հասել է մինչև Լապլանդիա:
Այսպես հանրայինի «Մեր մեջ ասած» հաղորդաշարի աշխատանքային խմբի հետ միասին Արևիկ Ուդումյանը հայտնվեց Ֆիննական Լապլանդիայում: Բացահայտեց, վերջականապես համոզվեց ու այժմ պատասխանատվությամբ հայտարարում է՝ սուտ են բոլուր այն պնդումները, թե Ձմեռ Պապ չկա:
Աշխարհի ամենատարբեր անկյուններից Ձմեռ պապին հասցեագրված նամակներում Արևիկը հայտանբերել է նաև հայկական հասցեներ, տպավորիչ էր հայ փոքրիկի նամակը՝ չափազանց համեստ խնդրանքով՝ «որ իր քույրն ու եղբայրը առողջ լինեն»:
Բոլոր տեղացիներն անվերապահորեն հավատում են իրենց Սանտա Կլաուսին. Արևիկ Ուդումյանի համար թերևս ամնեատպավորիչ իրողությունը Լապլանդիայում, որտեղից վերդարձել է զգացողություններով, որոնք կուղեկցեն նրան դեռ երկար ժամանակ:
Ինչ է խնդրել Ձմեռ պապիկից Արևիկ Ուդումյանը կգաղտնազերծվի այսօր ՝հանրայինի եթերում, իսկ նար ամանօրյա մաղթանքը ոչ ավել, ոչ պակաս՝ խաղաղությունն է:
Խաղաղություն և կրկին խաղաղություն, բառ որն այս տարի, ցավոք, ավելի շատ առիթներ ունեցանք վերաարժևորելու: Խաղաղություն, որպեսզի ապրեն մարդիկ, նրանց երազները, հեքիաթներն ու հեքիաթի հերոսները:




