
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս տարի Ձմեռ պապիկից ցանկանում է խաղաղություն և համերաշխություն: 2014թ բացթողումը կառավարության ղեկավարը համարում է այն, որ իրենք չկարողացան այնպես անել, որ հայ ժողովուրդը բարեկեցիկ ապրի:
Երբ կառավարություան ղեկավարի պաշտոնը ստանձնեց Հովիկ Աբրահամյանը մի քանի ամիս անց հայատարարեց, որ կախարդական փայտիկ չունի, որպեսզի կարողան բոլոր հարցերը մեկ օրում լուծվել: «Մայիս ամսին ձևավորված Կառավարությունը չի լուծելու տարիների ընթացքում կուտակված խոչընդոտներն ու պրոբլեմները, բայց որ մենք լուծելով գնալու ենք, ակնհայտ է, դրա համար մեր հասարակությունից խնդրելու ենք համբերություն և ժամանակ…»: «Ռադիլուր»-ը վարչապետին խորհուրդ տվեց Ձմեռ պապիկից կախարդական փայտիկ խնդրել:
Կամք և ցանկություն ենք դրսևորելու, որպեսզի մեր քաղաքացին բարեկեցիկ կյանք ուենա, սա արդեն խոսոտւմ 2015 համար: «Ես շատ կուզեի, որ աղքատությունը կրճատվեր, աշխատատեղեր ստեղծվեին: Համոզված եմ, որ 2015-2016թթ-ին մենք այդ խնդիրներին լուծում կտանք»:
Ինչ վերաբերում է քննադատություններին, ապա վարչապետը հավաստիացրեց, որ իրենք ընդունում են ի գիտություն և փորձում շտկել, իսկ բոցաշունչ հայտարարությունների կողքով անցնում են աննկատ:
«Մենք չենք շեղվելու մեր ճանապարհից, բոլորը հասկանում են, որ ունենք չլուծված խնդիրներ, և ես կարծում եմ՝ մենք ունենք այդ հնարավորությունը, ուժը, փորձը, որ 2015թ-ին շարունակենք ու լուծենք ժողովրդի առաջ ծառացած խնդիրները: Բոլորը պետք է հասկանան, այդ թվում նաև քննադատողները, որ խնդիրը միանգամից հնարավոր չէ լուծել, և մենք պարբերաբար արձանագրելով գերակա ուղղությունները, լուծելով կգնանք»:




