
Արմավիր մարզում մյուս տարի նախատոսվել է կառուցել մի քանի ջրամբար, ինչպես նաև ներդնել ոռոգման կաթիլային համակարգ: Համակարգի գերատեսչական փոփոխություների հետևանքով ուսումնասիրվում են ոռոգման աղբնյուրները, հաշվառվում խորքային հորերը: Հաջորդ տարում նախատեսվել է ոռոգումն ավելի վաղ սկսել, նպատակային օգտագործելով նաև հեղեղաջրերը:
Ոչ միայն սակավաջուր, այլ նաև սակավաձյուն տարի Արարատյան դաշտավայրում: Հողի խոնավության պակասը լրացվում է լրացուցիչ ոռոգմամաբ, նույնիսկ ձմռանը, որպեսզի բազմամյա տնկարքները չվնասվեն հաջորդ տարվա ընթացքում: Ջուրն այժմ էլ վերցվում է Արաքս գետից: Տարին սակավաջուր էր և ոռոգումն ապահովվեց խորքային հորերի միջոցով: Արմավիրի մարզում 112 խորքային հորերի գործարկման նպատակով կառավարությունը հատկացրեց 550 մլն դրամ, որով ծածկվեց օգտագործված էլեկտրաէներգիայի ծախսը, ոռոգման ջուր բաց թողնվեց նաև մեր միակ հարստությունից՝ կապուտակ Սևանից: Ձեռնարկված միջոցառումները որոշակի չափով մեղմեցին սակավաջրության վնասները: Իսկ ինչ է սպասվում հաջորդ տարում, ոռոգման խնդիրը դարձյալ օրհասական կդառնան գյուղատնտեսության համար, հարցին գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը պատասխանեց,որ գերատեսչական փոփոխությունների հետևանքով ուսումնասիրում է ջրային տնտեսության համակարգը:Մարզի խորքային հորերը դարձյալ հաշվառվում են և ստուգվում, որպեսզի պատրաստ լինեն ֆորս-մաժորային իրավիճակներին:Ներկայում էլ կարևորվում է ջրամբարներում անհրաժեշտ քանակի ջրի պաշարների կուտակումը:
Հաջորդ տարվա ընթացքում նախատեսվել է մարզում կառուցել մի քանի ջրամբար: Ըստ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի նախագծա-նախահաշվային փաստաթղթերն արդեն պատրաստ են և անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացումից հետո կսկսվի շինարարությունը: Ջրամբարներից մեկը Մաստարա հեղեղատարի վրա է, մյուրսները մերձարաքսյան ավազանում, մայր ջարանցքի հարևանությամբ, ևս մեկ ջրամբար էլ կառուցվելու է Դողս և Ամբերտ գյուղերի տարածքում ՝Քասախ գետի վրա: Ոռոգման ջուրն ավելի խնայողաբար օգտագործելու և գյուղատնտեսության մեջ հաջողությունների հասնելու նպատակով ծրագրավորվել է ոռոգման կաթիլային համակարգի ներդրում, որն ավելի արդյունավետ է և հողը մշտապես խոնավ է պահում:
2015 թվականին ոռոգումը նախատեսվում է ավելի վաղ սկսել, թերևս սա պայմանավորված է նաև տաք եղանակով: Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի հավաստիացմամբ, խաղողի այգիներն ու բազմամյա տնկարքները անհրաժեշտ է ավելի վաղ ոռոգել , մինչև ծաղկելը, որպեսզի բույսն ունենա ակտիվ հյութաշարժություն և ներդաշնակ ծաղկում:





