Միջազգային

162 ուղեւորով օդանավ է անհետացել

Air Asia ընկերության օդանավը, որն իրականացնում էր Ինդոնեզիա-Սինգապուր չվերթը , Ջակարտում  կորցրել է կապը ցամաքային ծառայությունների հետ տեղական ժամանակով ժամը 07:24-ին (23.24 GMT).

Ինքնաթիռի կորելուց քիչ առաջ անձնակազմը դիսպետչերներին ծանուցել է  լրացուցիչ երկու կիլոմետր բարձրության վրա օդանավը դուրս բերելու եւ խիտ ամպը շրջանցելու  մասին, ինդոնեզական ԶԼՄ-ներին հայտնել է ավիացիոն կառավարման ներկայացուցիչ Հադի Մուստոֆան: Պտճառները դեռ հայտնի չեն:

Կապը կորելու պահին ինքնաթիռն անցել է ճանապարհի կեսը եւ գտնվել է օվկիանոսի ինդոնեզական կղզիների միջեւ:

Օդանավում եղել են 155 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Նշվում է, որ 155 ուղևորներից 138-ը եղել են չափահասներ, 16-ը՝ երեխաներ և 1 մանկահասակ երեխա: Օդանավում եղել են նաև 2 օդաչու և անձնակազմի 5 անդամ:

Օդանավում գտնված մարդկանցից 156-ը ինդոնեզացիներ են, 3-ը՝ Հարավային Կորեայի քաղաքացիներ, 1-ը՝ Մալայզիայի քաղաքացի, եղել են մեկական քաղաքացիներ Սինգապուրից և Ֆրանսիայից:

Կարդացեք նաև

Back to top button