Մոսկվան կխզի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ
Մոսկվան ամբողջությամբ կխզի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, եթե Ուկրաինան դառնա դաշինքի անդամ:Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովն այսօր հայտարարել է, որ Ուկրաինայի Ռադայի որոշումը՝ երկիրիրն արտադաշինքային կարգավիճակից զրկելու մասին քաղաքական բնույթի է և սպառնում է Ռուսաստանի անվտանգությանը: «Եթե այդ որոշումը ձեռք է բերում նաև ռազմական իմաստ, մենք կգօրծենք համաչափ»,- ընդգծել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարը՝ ընդգծելով, որ այդ դեպքում Մոսկվան ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները կխզի անվերադարձ:
Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի Ռադան հավանության է արժանացրել նախագահ Պորոշենկոյի առաջարկած օրինագիծը, որով չեղյալ է հայտարարվում երկրի արտադաշինքային կարգավիճակը որպես Ուկրաինայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անկախությունը պահպանելու լրացուցիչ մեխանիզմ: