Տնտեսական

Քանի փոքր ձեռնարկություն է փակվել այս տարի, դեռ պարզ չէ

hasmikdilanyan
«Հայաստանում տարեցտարի ավելանում են փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամին տրվող ֆինանսական միջոցները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  հայտարարել է փոքր ու միջին ձեռնարկատիրության  զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի  տնօրեն Գեղամ Պետրոսյանը: Նա էլ է այսօր ամփոփել 2014թ: Թե քանի փոքր ձեռնարկություն է փակվել այս տարի, դեռ պարզ չէ, տվյալները  դեռ ամփոփվում են ու կներկայացվեն 2015-ի գարնանը:

Աջակցման տարբեր մեխանիզմներ ու  ուղղություններ՝ մեկ միասնական նպատակի շուրջ՝  ՀՀ-ում զարգացնել փոքր ու միջին բիզնեսը: Կառավարությունը ՓՄՁ-ն զարգացնելու նպատակով արդեն մի քանի տարի է, ինչ ստեղծել է ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամ, որի միջոցով էլ  աջակցություն է տրամադրում սկսնակ ու ոչ միայն ձեռնարկություններին: «Տարեցտարի ավելանում են փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամին տրվող ֆինանսական միջոցները»,- ասում է փոքր ու միջին ձեռնարկատիրության  զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի  տնօրեն Գեղամ  Պետրոսյանը ՝ պատասխանելով նաև փորձագետն երի այն հայտարարություններին, որ  սկսնակ գործարարներին պետք է առաջին մի քանի տարիներին ազատել հարկային պարտավորություններից.

«Կարծում եմ, որ դա արդյունավետ կլինի, սակայն, դա առանձին օրենսդրական նախաձեռնությունների հարց է՝ բյուջետային եկամուտների մուտքերի ապահովման տեսանկյունից: Ես էլ շատ կուզենայի: Այժմ  մենք ունենք արտոնագրային ու հաստատագրված  հարկերի ռեժիմ, մենք ունենք շրջանառության հարկ, որոնք բոլորն էլ արտոնյալ հարկման ռեժիմ են»:

Հիմնադրամը վարկային երաշխավորություն է տրամադրում սկսնակ գործարարներին,  դասընթացներ ու խորհրդատվություն կազմակերպում նրանց համար: Անցնող տարում վեց հազար սուբյեկտի են աջակցել՝ տրամադրելով 13 հազար աջակցություն, յուրաքանչյուր  սկսնակ ձեռնարկատեր միջինում երկու  ուղղությամբ է աջակցություն ստացել: 227 գործող ու սկսնակ տնտեսվարողի վարկային երաշխավորություն են տրամադրել՝  908 մլն 500 հազար դրամ ընդհանուր արժողությամբ, նախապատվությունը տրվում է արտադրությամբ զբաղվողներին, միջոցների 70 տոկոսն ուղղվել է մարզերում աշխատել ցանկացողներին: Առանձնահատուկ աջակցություն են տրամադրել սիրիահայ գործարարներին, վարկերը  տրամադրվում են դրամով, հինգ տարի ժամկետով և տարեկան չորս տոկոս տոկոսադրույքով: Կառավարությունն այսօր տարի ՓՄՁ-ներին աջակցում է  նաև նոր սերնդի ՀԴՄ ձեռք բերելիս.

«Հատկացվել է 150 մլն դրամ, որպեսզի մինչև տասը միլիոն դրամ շրջանառություն ունեցող և գյուղական համայնքներում  գործող տնտեսվարողների համար ձեռք բերենք նոր սերնդի ՀԴՄ-ներ, ծրագրել ենք 2015-ին 4500 տնտեսվարողի սուբսիդավորել, այժմ ունենք 140 հայտ, 70 արդեն սուբսիդավորվել է և առաջիկա մի քանի օրերի ընթացքում կսուբսիդավորվի ևս 70»:

Թե քանի ձեռնարկություն է փակվել այս տարի, դեռ պարզ չէ,  դրանք դեռ ամփփովում են ու կներկայացվեն 2015-ի գարնանը:

Կարդացեք նաև

Back to top button