ԿարևորՄիջազգային

Փարիզում տղամարդը դանակով հարձակվել է երեք կնոջ վրա

Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, որը Փարիզի Պորտե դը Կլիշի շրջանում երկու խոհանոցային դանակներով հարձակվել է երեք կնոջ վրա։ Տուժածները 19, 24 և 36 տարեկան են, նրանցից երկուսը ծանր վնասվածքներ են ստացել։

Ըստ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսի՝ հարձակվողին վնասազերծել են անցորդները, իսկ ձերբակալությունն իրականացրել է ծառայության մեջ չգտնվող ոստիկան։ Նախարարը բարձր է գնահատել նրա գործողությունները՝ քայլը որակելով քաջարի արարք։

Դեպքի վայրում նկարահանված տեսանյութերում երևում է, թե ինչպես է տղամարդը դանակներով սպառնում մարդկանց, իսկ ձերբակալվելուց հետո հայտարարում. «Ալլահն է ինձ հրամայել»։

Հարձակման դրդապատճառը դեռևս հայտնի չէ։ Իշխանությունների փոխանցմամբ՝ հարձակվողի ինքնությունը դեռ չի հաստատվել, նրա հայտարարությունները հակասական են եղել։ Ֆրանսիայի ազգային հակաահաբեկչական դատախազությունը քննարկում է դեպքի առնչությամբ հետաքննություն սկսելու հարցը։

Կարդացեք նաև

Back to top button