ԿարևորՄիջազգային

Եվրոպան և Ուկրաինան համատեղ հակահրթիռային պաշտպանության նոր համակարգ են մշակում

Ուկրաինան նպատակ ունի մինչև 2027 թվականի առաջին կիսամյակը պատրաստ ունենալ Freyja կոդային անվամբ եվրոպական հակահրթիռային պաշտպանության համակարգի նախատիպը, հայտնել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի փոխքարտուղար, նախագծի ղեկավար Դավիթ Ալոյանը, գրում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ շուտով կհավաքվի միջազգային ղեկավար կոմիտեն, որը կգնահատի ծրագրի հետազոտական և զարգացման ծախսերը։ Freyja-ի պաշտոնական մեկնարկը տրվել է Փարիզում կայացած գագաթնաժողովի ժամանակ, որին մասնակցել են եվրոպական 10 երկրների առաջնորդներ և պաշտպանական արդյունաբերության առաջատար ընկերություններ։

Նախագիծը նպատակ ունի նվազեցնել Ուկրաինայի կախվածությունը ամերիկյան Patriot համակարգերից, որոնք ներկայում միակ միջոցն են ռուսական բալիստիկ հրթիռները արդյունավետ խոցելու համար։ Կիևը պատրաստ է տրամադրել արձակման կայաններն ու խոցող հրթիռները, իսկ եվրոպացի գործընկերներից ակնկալում է ժամանակակից ռադարների, սենսորների և հրթիռների կառավարման տեխնոլոգիաների աջակցություն։

Ծրագրին արդեն միացել են եվրոպական խոշոր պաշտպանական ընկերություններ, այդ թվում՝ Eurosam, Leonardo, Thales և Saab։

Կարդացեք նաև

Back to top button