

Որքանով է իրական աբխազական երկաթուղու վերագործարկման հնարավորությունը, ինչ այլընտրանքներ կան և ընդհանրապես ինչ վիճակում են են հայ վրացական հարաբերությունները. ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ու վրացագետ Ջոն Մելիքյանն այսօր քննարկել են այս հարցերը: Պատգամավորի դիտարկմամբ ՝ վերջին տարվա ընթացքում հայ- վրացական տնտեսական հարաբերություններն ակտիվացել են ու այս միտքումը լավատեսություն է ներշնշում, վրացագետի գնահատկամբ՝ լավատեսության հիմքը Վրաստանի իշխանությունների Ռուսատնաի նկատմամբ վերանայված քաղաքականությունն է:
Վերջին տարիների ընթացքում հայ- վրացական տնտեսկան հարաբերությունները որոշակիորեն ակտիվացել են. 2014-ին մասնավորապես ապրանքաշրջանառության ծավալներն ավելացել են 40 տոկոսով, աճել են Հայաստանից Վրաստան արտահանման ծավալները: Մեկ այլ ցուցանիշ, որ խոսում է կապերի ակտիվացման մասին: Վրաստանը տարեկան ընդունում է մոտ 6.2 մլն զբոսաշրջիկ, նրանցից 1 միլիոնը հայեր են:
Այս միտումներին զուգահեռ՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը որոշակի փոփոխություն է տեսնում նաև երկու երկրների իշխանությունների փոխհարաբերություններում :
«Հատկապես վերջին տարվա արդյունաերով կարող ենք արձանագրել, որ Հայաստանի ու Վրաստանի իշխանությունների միջև սկսվել է բաց, փոխշահավետ համագործակցություն, որը զարգացման միտումներ ունի»:
Վարդան Այվազյանն այն գործիչների թվում է, ովքեր համոզված են՝ երկու երկրների տնտեսական տարբեր կողմորոշումները ոչ թե խանգարելու են համագործակցությանը, այլ ընդհակառակը ՝ խթանելու են այն: Վրաստանի եվրաասոցացումը և Հայաստանի Եվարսիական կողմնորոշումը Վրադան Այվազյանի համոզմամբ երկու երկրներին կարող է հավելյալ օգուտներ բերել:
«ԵՄ-ին Վրաստանի ասոցացումից և ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցելու որոշումից հետո մտահոգություն կար, որ Վրաստան-Հայաստան բարեկամական հարաբերությունները կտուժեն, բայց շնորհիվ երկու երկրների իշխանությունների այս ինտեգրումները երկու պետություններին էլ բերում են հավելյալ օգուտներ, ոչ թե աշխատում են իրար դեմ, այլ՝ հօգուտ մեկը մյուսի»:
Բայց Վրաստանի հետ հարաբերություններում ամեն ինչ այնքան հարթ չէ, որքան ցանկալի կլիներ: Վրաստանը տարածքներ կորցրած, Հայաստանը ձեռբերած երկիր է ու դիրքորոծումները տարբեր են տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ վերաբերմունքի հարցում:
Բացի այդ ՝ Վրաստանի առեւտրային գործընկերների եռյակը գլխավորում են Թուրքիան և Ադրբեջանը : Հենց այս երկու երկրներն են ամենամեծ ներդրողներն ու առաջին հարկատուները Վրաստանում : Որքանո°վ է այս գործոնն ազդում հայ-վրացական տնտեսական համագործակցության վրա: Թուրք-վրացական, ադրբեջանա-վրացական փոխադարձ շահեր կան ու այս գործոնը պետք է հաշվի առնել ՝ ասում է վրացագետ Մելիքյանը, նաև հավելում՝ որքանով Վրաստանի համար են կարևոր են Ադրբեջանն ու Թուրքիան, այդքանով էլ Վրաստանի տարածքն է կարևոր այդ երկրների համար տարբեր նախագծերի իրականացման առումով: Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ տնտեսական հարաբերությունների հիմքում ընկած են գլխավորապես էներգետիկ ռեսուրսները, հատկապես նավթը:
Դրականը, սակայ այն է, որ Վրաստանի նոր իշխանությունները վերագործարկել են իրենց տնտեսական կապերը Ռուսաստանի հետ ու ըստ էության փոխել քաղաքականությունը: Խոսքն ալկոհոլային խմիչքների, հանքային ջրերի եւ որոշ գյուղատնտեսական ապրանքների Ռուսաստան արտահանելու մասին է: Օրինակ վրացական գինու համար Ռուսատնը կրկին թիվ մեկ շուկան է դարձել: Sա, ըստ վերլուծաբանի, նշանակում է, որ Վրաստանի իշախնությունները սկսել են տարանջատել քաղաքակն ու տնետսական խնդիրները:
«Վրաստանի նոր իշխանությունները տարանջատում են քաղաքական ու տնտեսական խնդիրները, ինչով շատ լուրջ դիվիդենտներ են քաղում: Իսկ ռուս-վրացական կոնյուկտուրան դրական է ազդում մեր փոխհարաբերությունների վրա»:
Մեր միակ ճանապարհը դեպի ռուսական շուկա անցնում է Վրաստանով, ավելի ստույգ ՝ Լարսի ճանապարհով, որը ձմռանը լուրջ խնդիրներ է հարուցում բեռնափոխադրողների համար: Երկու բանախոսներն էլ նշեցին, որ նոր ենթակառուցվածքներ ստեղծելու կարիք կա, մասնավորապես՝ նոյեմբերից քննարկվում է Դաղստանի լեռնային շրջաններով անցնող Ավարա-Կախեթյան ճանապարհի վերակառուցման ու գործարկման հարցը:
Ինչ վերաբերում է աբխազական երկաթուղուն, ապա Վարդան Այվազյանը դրա գործարկման հնարավորությունը կրկին կապում է քաղաքական գործոնի հետ ու նշում , որ դրական ելք կլինի մաիյն այն դեպքում, երբ Վրաստանի ու Ռուսատանի իշխանությունները փորձ անեն խնդիրը դիտարկել միայն տնետսական հարթության մեջ:




