
Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ բողոքի ցույց են անում` պահանջելով հանդիպում փոխվարչապետի հետ։
Նրանք ցանկանում են մատակարարման շուկաների հետ կապված խնդիրների լուծում։
Հունիսի 26-ին «Ռոսսելխոզնադզոր»- ը դադարեցրել է Հայաստանից ողջ ձկնամթերքի մատակարարումները` պնդելով, որ ոլորտում համակարգային խախտումներ է հայտնաբերել։
Հայաստանի կառավարությունը փորձում է հայ ձկնաբույծների համար մատակարարման նոր շուկաներ գտնել։
Կառավարության հուլիսի 16-ի նիստում գործադիրը հաստատել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման կարգը։
Ձկնաբույծները պնդում են, որ հնարավոր չէ կարճ ժամանակում փոխարինել արտահանման շուկաները։




