ԿարևորՀասարակություն

Բյուրեղավանում աղիքային վարակով վեց մարդ է հոսպիտալացվել. փնտրում են վարակի աղբյուրը

Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել: Հանրապետական շտապօգնության ծառայությունը գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ, որից 6-ն ավարտվել է հոսպիտալացումով, հայտնում է առողջապահության նախարարությունը ֆայսբուքյան էջում:

«Հիմնական ախտանիշները` ինքնազգացողության վատացում, ջերմության բարձրացում, որովայնի շրջանում ցավ:

Հոսպիտալացվածների առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Ստանում են անհրաժեշտ բուժօգնություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները դեպքերի համաճարակաբանական հետազոտություն, նմուշառում եւ լաբորատոր հետազոտություններ են իրականացնում՝ հիվանդության հավանական աղբյուրը եւ փոխանցման գործոնները պարզելու նպատակով։

Նախարարությունը խոստանում է հետազոտությունների արդյունքների ամփոփումից հետո տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն աղիքային վարակի պատճառի մասին։

Բյուրեղավանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում էլ նշված է, որ քաղաքային պոլիկլինիկան խոշորացված համայնքի Նուռնուս, Բյուրեղավան եւ Արզնի բնակավայրերում արձանագրել է շտապօգնության ծառայությանը դիմող քաղաքացիների թվի կտրուկ աճ։

Բնակիչներին հորդորել են ջուրը կամ չօգտագործել, կամ օգտագործելուց առաջ եռացնել։

Կարդացեք նաև

Back to top button