
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 16-ի ցերեկը, 17-19-ին՝ գիշերը և կեսօրից , 20-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 16- 21-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ին ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հուլիսի 16-18-ի, 21-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։Հուլիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-21-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 13-16մ/վ։




