ԿարևորՀասարակություն

Ծիծեռնակաբերդի բարեկարգում. երկրորդ փուլում կնորոգվեն տաճարի մույթերն ու թանգարանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝  բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներին հետևելու նպատակով, հայտնում են ԿԳՍՄՆ-ից։

Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։

Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են  աշխատանքների ընթացքը՝ տեղեկացնելով, որ շինարարության և  բարեկարգման որակն ապահովվում է մասնագիտական վերահսկողությամբ։ 

Բարեկարգման երկրորդ փուլով նախատեսվում է Հավերժության տաճարի ևս երեք մույթերի հիմնանորոգում և թանգարանային հատվածի նորոգում։

Բարեկարգման առաջին փուլն ավարտվել է ապրիլին․ հիմնանորոգվել են հուշահամալիրի կենտրոնական, արևմտյան և արևելյան մասնաշենքերը, Հավերժության տաճարի մույթերը, կառուցվել է ջրահեռացման նոր համակարգ, իրականացվել է մույթերի և հուշապատի հիմքերի ջրամեկուսացում, փոխարինվել են թիկնամասերի և կողաճակատների սալերը, մույթերին հարող հատվածներում տեղադրվել է նոր սալահատակ, հուշապատի երկայնքով կառուցվել է նոր ճեմուղի, բարեկարգվել է հուշահամալիրի կանաչ տարածքը, հիմնանորոգվել է ոռոգման ցանցը։

Կարդացեք նաև

Back to top button