
Նյու Յորքի Բրուքլինի կամրջի վրա հրդեհ է բռնկվել հուլիսի 4-ի երեկոյան, երբ ընթանում էր հրավառության շոուն՝ նվիրված ԱՄՆ անկախության 250-ամյակին։
Կրակը բռնկվել է կամրջի չորս տարբեր հատվածներում՝ տեխնիկայի անսարքության կամ դրանցից ընկած կայծերի պատճառով:
Բարեբախտաբար, ոչ մի տուժած կամ վիրավոր չկա: Քաղաքային հրշեջ ծառայությունը նշել է, որ նման միջադեպերը սպասելի են, և հենց այդ պատճառով էլ հանդիսատեսին միշտ անվտանգ հեռավորության վրա են պահում:
Հրշեջները կրակը լիովին մարել են մոտ 30 րոպեի ընթացքում: Մարման համար օգտագործվել է երկու հրշեջ մեքենա:
Շոուի ժամանակ կամուրջն արդեն փակ էր երթևեկության համար, իսկ հրդեհից հետո այն փակ է մնացել ևս կես ժամ՝ մինչև արտակարգ ծառայությունների աշխատանքի ավարտը:




