Միջազգային

ԱՄՆ նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ նկատմամբ

Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մինչև շաբաթվա վերջ կստորագրի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ ընդունելու և Ուկրաինային օգնություն տրամադրելու մասին Կոնգրեսի ընդունած օրինագիծը:Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոն Էռնեստի խոսքով, Օբաման դեռևս որոշակի մտահոգություն ունի օրենքի կապակցությամբ, սակայն կարծում է, որ դա իրեն մանևրի անհրաժեշտ ազատություն է տալիս:

Պատժամիջոցները տարածվելու են Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության վրա: Եթե Օբաման ստորագրի օրենքը, պատժամիջոցները կտարածվեն Ռոսօբորոնէքսպորտի և պաշտպանական ոլորտի այլ ձեռնարկությունների վրա:

Back to top button